Սնկային հիվանդությունների բուժման նոր մեթոդ 

Սնկային հիվանդությունների բուժման նոր մեթոդ 

Ոսկորներն ամրացնող դեղամիջոցները կարող են բարձրացնել սնկային ինֆեկցիաների բուժման համար նախատեսված դեղամիջոցների արդյունավետությունը։ Ըստ գիտնականների, սնկային ինֆեկցիաները կարող են ախտահարել մաշկը, մազերը, եղունգները։ Սովորաբար դրանք լուրջ բարդությունների չեն հանգեցնում, սակայն պատահում է, որ դժվար են բուժվում։ Ինֆեկցիայի ռեցիդիվները կարող են ընթանալ տարիներով։ Այդ դեպքերում սնկային ինֆեկցիան հաճախ կայունություն է ձեռք բերում հակասնկային դեղամիջոցների հանդեպ։ Նորագույն հետազոտությունները պարզել են, որ սնկային հիվանդությունների արդյունավետությունը բարձրացնել կարող են բիսֆոսֆատները՝ ռիսերդոնատը, ալենդորնատը եւ զոլենդորնատը։

Այս դեղամիջոցները կիրառվում են օստեոպորոզի բուժման համար, որը հատուկ է տարեցներին։ Սրանք ոչ միայն սնկային ինֆեկցիաների դեմ նախատեսված դեղամիջոցների՝ ազոլների արդյունավետությունն են բարձրացնում, այլ նաեւ կանխում են սնկային հիվանդությունների՝ կայունության դրսեւորումները։ Մասնագետները նշում են, որ հակասնկային նոր դեղամիջոցների ստեղծումը կարող է տեւել տարիներ, նույնիսկ՝ տասնամյակներ։ Մինչդեռ բիսֆոսֆատների կիրառությունը բժշկության մեջ արդեն հաստատված է, դրա համար էլ դրանք կարելի է պարզապես վերապրոֆիլավորել եւ կիրառել ըստ նոր պրոֆիլային նշանակության։