Ազատվել է աշխատանքից ու դարձել միլիոնատեր 

Ազատվել է աշխատանքից ու դարձել միլիոնատեր 

Չինաստանում տեխնիկական ընկերության աշխատակիցը չափազանց շատ աշխատելու պատճառով գերհոգնածություն ձեռք բերելով, աշխատանքից ազատվել է եւ որոշել հոգնածությունից ազատվելու համար հետաքրքիր բիզնես նախագիծ իրականացնել։ Նա որոշել է զբաղվել մրգերի օնլայն վաճառքով։ Նրան օգնել է այն, որ սոցկայքերում այդ ժամանակ թրենդային են եղել կանաչ բանանները, որպես սթրեսը վերացնող միջոց։ Նա սկսել է կանաչ բանան վաճառել եւ կարճ ժամանակ անց բիզնեսը սկսել է լուրջ եկամուտներ բերել։

Այս բանանների յուրահատկությունն այն է, որ դրանք վաճառվում դրանք ցողուններով եւ գնորդը կարող է դրանք ծաղկամանի մեջ դնել՝ ջուր լցնել եւ աճեցնել, մինչեւ հասունացումը, երբ վերջիններս կդառնան լրիվ ուտելու ենթակա։ Հենց այդ պրոցեսն է, որ մարդկանց մոտ հանում է սթրեսը։ Այս տարվա մարտին չինացի երիտասարդ տղամարդն արդեն դարձել է Alibaba-ին պատկանող Tao ֆաբրիկայի գործընկեր։ Նա նաեւ մի քանի նորամուծություններ է կատարել։ Սկսել է վաճառել նաեւ բանանների աճեցման համար նախատեսված ծաղկամաններ՝ մոտիվացնող քարտ-գրություններով։ Այդ ամենի շնորհիվ նրա վաճառքի ծավալները կտրուկ աճել են՝ օրական հասնելով մինչեւ 50 հազար կիլոգրամի։ Ներկայումս երիտասարդ չինացի տղան ամսական վաստակում է 280 հազար դոլար։ Նա սկսել է վաճառել այլ մրգեր եւս՝ անանաս, մարակուա։