Ռուսաստանը հրթիռակոծել է Զապորոժիեի շրջանը. զոհերի ու վիրավորների թվում շատ են երեխաները

Ռուսաստանը հրթիռակոծել է Զապորոժիեի շրջանը. զոհերի ու վիրավորների թվում շատ են երեխաները

ուսաստանի կողմից Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Վոլնյանսկ քաղաքի հրթիռակոծությունից յոթ մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։

«7 մարդ մահացել է (3 տղամարդ, 1 կին և 3 երեխա): Տուժել է 36 մարդ, այդ թվում՝ 9 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շրջվարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը նշել է, որ օրվա ընթացքում ռուսական բանակը 381 անգամ հարձակվել է Զապորոժիեի շրջանի 13 բնակավայրի վրա։ Նրա խոսքով, ավերվել է 37 բնակելի շենք և ենթակառուցվածքային օբյեկտ։ Շրջանում սուգ է հայտարարվել։