Պուտինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Էրդողանի և Ալիևի հետ

Պուտինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Էրդողանի և Ալիևի հետ

Վաղը Աստանայում տեղի է ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի պաշտոնական բացումը։ Բացման արարողությունից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում մի քանի երկկողմ հանդիպումներ է անցկացնելու։  Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ինչպես նշել է Ուշակովը, նախատեսված են Վլադիմիր Պուտինըի հանդիպումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխոմի, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Նշվում է նաև, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերից մեկը լինելու է Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը Թուրքիա։