Այդ մարդը ուր գնացել՝ մահ ու դժբախտություն է բերել․ Բագրատ Սրբազան 

Այդ մարդը ուր գնացել՝ մահ ու դժբախտություն է բերել․ Բագրատ Սրբազան 

 

Այդ մարդը մահվան, դժբախտության, չարիքի ու սատանայի խորհուրդն է։ Այդ մարդը ուր գնացել մահ ու դժբախտություն է բերել։

Մի մեծ, բարեկամ երկրի դեսպանատուն մեր հայրենակիցները նամակ են ուղարկել ու ֆիլմերը, որում ոստիկանության վայրագություններն են, որ 30 հոգով մարդ են ծեծում, կանանց ու երեխաների վրա ռումբ են նետում, մարդկանց ծեծում, ջարդում ու գողանում են։

Դեսպանը պատասխանում է, որ այս դրվագները սարսափելի են ու անընդունելի, բայց ավելի պակաս են, քան որ ռուսական գործակալները պետք է գան իշխանության։

2020 թվականի մեր հայրենական պատերազմից հետո ինչ տեղի ունեցավ, դա էլ էր խաբեություն։ Այսպես կոչված պայմանագրում արձանագրված էր, որ զորքերը մնալու են այնտեղ, որտեղ կան, բայց զորքերը չմնացին իրենց տեղում, այլ թշնամու զորքերը եկան ձեր տուն։

Այսօր Շուռնուխում հայ մարդու սարքած տան գլխին թշնամու դրոշն է տնկած։

2021 թվականին այդ մարդը եկել ժողովրդից քվե է խնդրել, ասելով, որ ձեռքս կկտրեմ, բայց չեմ հանձնի, իսկ 2024 թվականին վերադարձել ու այդ նույն ձեռքով սպառնացել է մարդկանց, որ եթե չանեք, պատերազմը դուք եք բերելու մեր գլխին, այսինքն պատաստանատվությունը դրել է գյուղացիների ուսերին։

Բագրատ Սրբազանը՝ Գորիսում