Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են

Ֆրանսիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ 
Ըստ նախնական հարցումների, դրանցում կարող է հաղթել աջակողմյան «Ազգային Միավորում» կուսակցությունը:

Ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, եթե կուսակցություններից մեկը առաջին փուլում չկարողանա ստանալ ձայների մեծամասնությունը։

Հաշվի առնելով, որ հարցումները մրցավազքի ֆավորիտին՝ Լը Պենի կուսակցությանը, տալիս են ձայների 36%-ը, երկրորդ փուլը, ամենայն հավանականությամբ, անխուսափելի է։ 
Այս քաղաքական ուժն առաջին փուլում կարող է զբաղեցնել 250-280 մանդատ (մեծամասնությանը պետք է 289)։

Հարցումների երկրորդ տեղում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է, որը կարող է ստանալ ձայների 27%-ը (150-ից 170 մանդատ)։

«Միասին» նախագահամետ դաշինքը կարող է ստանալ ընտրողների 20%-ը՝ սա 90-ից 110 մանդատ է, թեև Մակրոնի կուսակցությունը նախկինում ուներ 245 մանդատ։