Չկա պետություն, որպես այդպիսին, փշրանքների վրա ենք մենք․ Բագրատ Սրբազան

Չկա պետություն, որպես այդպիսին, փշրանքների վրա ենք մենք․ Բագրատ Սրբազան

«Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն, հիմա բացահայտվում է։ Եվ այս խնդիրը սկսվել է Սյունիքից, Շուռնուխից։

Այն ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք»,– այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։

«Արյունով, քրտինքով կառուցված պետությունը փշրել, ոչնչացրել են այս մարդիկ։ Չկա պետություն, որպես այդպիսին, փշրանքների վրա ենք մենք։ 

Պետության ցուցիչը Ներքին Հանդն է, Շուռնուխն է, գնացեք տեսեք, թե որտեղ է թշնամու դրոշը խփած։ Պետության ցուցիչը Տավուշն է, որ մի միլիմետր հող հետ չվերադարձրեցին»,- նշեց նա։