Կիկոսի մահը եւ Նիկոլ Փաշինյանի մխիթարությունը` ժողովրդին

Կիկոսի մահը եւ Նիկոլ Փաշինյանի մխիթարությունը` ժողովրդին

Նիկոլ Փաշինյանn այսօր ներկա է գտնվել երկու ուժային կառույցների նիստերին: Մեկը դատախազության կոլեգիայի նիստին, մյուսը`Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Բնական է, որ ուժայինների վրա հենված վարչակարգը հատուկ ուշադրություն է դարձնում այս կառույցներին` բարձր աշխատավարձեր, պարգեւավճարներ, կոչումներ ու մեդալներ: Մշակույթի գործիչներին տրվող կոչումները վերացնում են, իսկ ուժայինների շնորհվո մեդալներն ու կոչումները շռայլում: Սա էլ է բնական:

Հիշեցնենք, որ սա այն կառույցն է, որը ուղեկցում է նրան ու նրա ընտանիքի անդամներին: Այն հարյուրավոր թիկնապահները, որոնք ուղեկցում են նրան ԱԺ կամ մարզեր, հենց այս կառույցում են աշխատում: Ընդ որում, 2018-ից հետո այս կառույցում աշխատողների քանակն ու աշխատավարձերը կրկնապատկվել, գուցե` բազմապատկվել են: Օրենքումբազմաթիվ փոփոխություններ են արվել, որպեսզի ոչ միայն պաշտոնյաները, այլեւ նրանց ընտանիքների բոլոր անդամները պաշտպանված լինեն: Եւ կառույցը ԱԱԾ-ից հանվել, տեղափոխվել է վարչապետի ուղիղ ենթակայության տակ:
Մեր ուշադրությունը գրավեց մի միտք, որ Նիկոլ Փաշինյանն արտահայտել է ՊՊԾ-ում արտասանած ելույթում: Նորից խոսել է ՊՊԾ-ն «ուժեղացնելու եւ զարգացնելու» մասին: Թեեւ սրանից ավելի ուժեղ, պարզ չէ թե ինչ նկատի ունի:

Եւ անդրադարձել է հանրության մեջ տարածված «մոլորությանը», թե` «Պետական պահպանության ծառայությունն ապահովում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը»: 
Ասել է. «Իրականում դա ամբողջ ճշմարտությունը չէ, այլ ճշմարտության մի մասն է, որովհետև ՊՊԾ-ն ապահովում է ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ հանրության և քաղաքացիների անվտանգությունը, որովհետև այն միջոցառումները, որտեղ մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ միջոցառումներին մասնակցում են քաղաքացիներ, այդ միջոցառումների մոտակայքում գտնվում են քաղաքացիներ և այլն»:

Այսինքն, ուզում է ասել, որ ինձ պաշտպանում են` ուրախ եղեք, որովհետեւ կարող է ինձ ուզենան սպանել, անկանոն կրակոցներ արձակեն` դրանք գան, ձեզ դիպչեն: Այ քեզ տրամաբանություն: Իսկ կլինի՞, որ մենք լավ ղեկավար ունենանք, որին ոչ մեկը չուզենա սպանել, վնասել եւ ոչ մեկի անվտանգությունը պաշտպանելու կարիքն էլ չլինի: Մի ղեկավար, որի մասնակցությամբ միջոցառումները կարող են վտանգել իր ժողովրդի կյանքը, իրավունք չունի իշխանության մնալու:

Արեգ Մարգարյան