Փաշինյանը փոխանակ պախկվելով մտնի Տեղ գյուղ, թող այս հարցերը լուծի, ոչ թե մառոժնի բաժանի

Փաշինյանը փոխանակ պախկվելով մտնի Տեղ գյուղ, թող այս հարցերը լուծի, ոչ թե մառոժնի բաժանի

Մեկ տարի մեկ ամիս է, ինչ դիմել ենք Գորիսի ոստիկանություն, սակայն այդպես էլ գործին ընթացք չեն տվել, ասաց «Հրապարակի» խմբագրություն ահազանգած Տեղ համայնքի բնակիչ Խաչիկ Քյարունցը:

Հիշեցնենք, որ անցած տարի մենք Խաչիկ Քյարունցից ահազանգ էինք ստացել այն մասին, որ համայնքային ֆոնդից, օրինական պայմանագրով իր վարձած հողատարածքում իր ցանած ցորենը՝ մոտ քսան տոննա, քաղել են ու տարել որպես անասնակեր: Քյարունցի համար եկամտի աղբյուր հանդդիսացող ցորենը անասնակերի վերածածները պատասխանել են՝ Տեղի համայնքապետն իրենց հետ վարձակալության պայմանագիր է կապել հողի հետ կապված ու ասել, արեք, ինչ ուզում եք: Քյարունցը դիմել էր ոստիկանություն:

«Դիմել եմ Գորիսի բաժին, Գորիսի բաժնից գործն անցել է Քննչական, Քննչականում ոչ մի աշխատանք չեն կատարում՝ մեկ տարուց ավել է: Գործը ոնց որ ուզում են ծածկել, հարցերիս չեն պատասխանում, ոչ մի ձև գործը չի շարժվում: Քննիչին ասում եմ, ինչի գործը առաջ չեք տալիս, ասում է, համբերիր, վաղը, մյուս օրը, երկուշաբթի լավ կլինի, երեքշաբթի լավ կլինի, մեկ էլ հիմա, զանգերիս չեն պատասխանում, ոչ էլ ուզում են ինձ տեսնեն: Չեն աշխատում ընդհանրապես Գորիսի բաժինը: Ասում եմ, որ ուրիշ միջոցներով կբարձրաձայնեմ, ասում են` մենք կպատճառաբանենք, որ չենք հասցնում:։ Եթե քննիչի հոպարի տղան Սյունիքի դատախազն է՝ գործը չի անում, համենայնդեպս, Գորիսի քննչականը ոչ մի ձև չի աշխատում, կոռուպցիան էլ ո՞նց է լինում»,-ասաց Քյարունցը:

Տեղ համայնքի բնակիչն ասում է՝ բարդ գործ չի, ինչո՞ւ չեն բացահայտում ու հավելում․«Փաշինյանը մեծ-մեծ խոսալու փոխարեն թող գա Սյունիքի մարզ, պախկվելով չմտնի Տեղ գյուղ, հելնի, որ ժողովուրդն էլ իրան բան ունենա ասելու: Եկել է, ժողովուրդը նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, սաղ պահակներ են դրել, որ որևիցե մի մարդ չկարողանա մոտիկանա իրեն: Մարդիկ լիքը բան ունեն ասելու՝ ինքը չի՞ ուզում իմանա Տեղ գյուղում ինչ է կատարվում: Հո մենակ իմ հարցը չի, մարդիկ լիքը հարցեր ունեն տալու, հո մենակ ջեբի համար չի, հո մենակ բիզնեսի համար չի Տեղ գյուղը: Ինչ կոռոպցիա են ստեղծել, հետո բողոքում են՝ նախկինները, նախկինները: Նախկինում սկի սենց բաներ չի եղել, եթե լավ չի եղել՝ վատ էլ չի եղել: Եթե էն ժամանակ կոռուպցիա եղել է, հիմա շատ ավելի շատ է: Այն ժամանակ բողոքում էին ՝ Լիսկա,Լիսկա, էն ժամանակ գիտեինք մի Լիսկա էր, հիմա տասը Լիսկա է: Փաշինյանը որ գալիս է, թող մի հատ ժողքվրդի ձայնը լսի, ոչ թե շարան կազմելով ախրաննիկներով մտնի, որ ոչ մեկ հանկարծ չմոտիկանա: Դպրոցի էրեխեքին բերի, կանգնեցնի, մի տուփ պաղպաղակ բաժանի, խնդա: էդ էրեխեքի ծնողները կարողանում են մառոժնի առնեն, մեր գյուղի էրեխեքն էնքան ձիգ էրեխեք են, որ էդ մառոժնու կարիքը չեն զգում»,-վիրավորված նշեց Տեղ համայնքի բնակիչ Քյարունցը:

Նորից վերադառնալով իր խնդրին, Քյարունցը ստեղծված իրավիճակը բնութագրեց որպես իսկական «բեսպրեդել»: 

«Գնացել վերցրել են իմ դաշտը, կանգնում, ասում են՝ բաժանում ենք աճող ընտանիքների՝ ես էլ եմ աճող ընտանիք, ինչի ինձ մեկ հեկտար չեն տվել: Թող գային ասեին, Խաչո ջան, այս չորսը հեկտարը կամ երկու հեկտարը քեզ, մնացած վերցնենք տանք նրանց: Ոչ թե ես պոստերումը կանգնած, խաբար բերեն, Խաչո ջան, քո քրտինքը ինչ-որ արել ես՝ սաղ գողանում -տանում են, կոռուպցիան էլ ոնց է լինում», -ասաց Քյարունցը:

Նա դեմ չի բիզնեսին, բայց դա թող որպես բիզնես անեն, ոչ թե մարդկանց հաշվին, մարդկանց խեղդելով, վախեցնելով: Վերջինս արդարացիորեն տարակուսում է, գոնե վերցնեին այն բանից հետո, երբ կքաղեր ցորենը՝ որն իր ընտանիքի եկամտի աղբյուրն էր:

«Դա ֆոնդի հող է, աճուրդով է տրվում, փաստաղթղթերով իմն է եղել, այս տարի նոր ժամկետը լրացել է, բայց անցած տարի ժամկետի մեջ էր: Ես մուծել եմ, չեկն ունենում, վիդեո ունեմ արած, թե ինչպես են ցորենը քաղել-թափել: Ոնց կարելի է ցորենը քաղել ու տալ անասունին, չէ որ ես մի տարի սպասել եմ դրան, ես դրա համար տոկոսներ եմ տալիս, դրա պատասխանը ո՞վ պիտի տա՝ դա չեմ հասկանում։ Ասում են հակակոռուպցիոն, ի՞նչ հակակոռուպցիոն, ինչ ուզում են՝ բեսպրեդել անում են։ Ես իմ էրեխու բերանից կտրել եմ՝ այդ դաշտը ցանել եմ, նրանք էլ բռնել քաղել, տարել են անասնակեր»,-զայրացած ներկայացնում է Քյարունցը:

Նա նշում է, որ համայնքում ստեղծված իրավիճակի պատճառով 2021 թվականի ընտրություններում 80-90 տոկոս ձայն ստացած Փաշինյանը հիմա տասը տոկոս էլ չի կարող հավաքել. «Ինքը գիտի, որ ձայն չունի, ինչի է ուրախացած մտնում գյուղ: Խելացի մարդկանց բռնել դատել է, եսիմ ինչ է արել, մարդիկ արդեն այդ ամեն ինչը տեսնելով, ինձ նման մարդիկ էլ լիքն են՝ խնդիր ունեցող, բոլորն էլ հիասթափվել են: Քսան տոննա ցորենս բռնեն սարքեն անասնակեր՝ ես մնամ կոտրած տաշտակի առաջ նստա՞ծ»:

Եթե Քյարունցը նախկինում դիրքեր էր բարձրանում՝ հիմա հրաժարվել է ծառայությունից, ինչու գնալ, եթե մի կտոր հող չունի մշակելու ու ընտանիքի հոգսը հոգալու համար:

«Ինչքան էլ որ դաշտեր վերցրել են, հանել-օգտագործել են, ցույցեր արել, լրագրողներ բերել, նկարել, մեկ էլ հետո նորից այդ դաշտերը եսիմ ում են տվել, կամ իրենք են վերցրել: Այսօր Նիկոլ Փաշինյանը իր վարկանիշը գցել է նման մարդկանց միջոցով՝ այդքան բան կարող եմ ասել: Տեղ գյուղն այսօր իննսուն տոկոսով դեմ է Նիկոլ Փաշինյանին: Նենց մարդիկ իր կողքին կանգնեցներ, որ մարդիկ չհիասթափվեին»,-ասաց Քյարունցը:

Քյարունցը դաշտ չունենալու հետևանքով ստիպված վաճառել է անասունները ու մտածում է գյուղից հեռանալու մասին. «Միայն ես չէ՝ ահագին մարդ գյուղից քոչել է, ոչ ոքի չի՞ անհանգստացնում, թե Տեղ գյուղն ինչի է դատարկվում: Դիմումը տալիս են, որ այդ տասնվեց միլիոններից օգտվենք են, դուք ԴԱՀԿ եք, չեք կարող այդ վարկից օգտվեն: Բա մարդիկ աշխատանք չունեն, ոնց կարող են վարկ փակեն, որ կարողանան այդ տասնվեց միլիոնից օգտվեն: Այդտեղ արդեն այն մարդիկ են օգտվում ովքեր վարկեր չունեն՝ շատ քիչ են այդ մարդիկ կամ էլ նրանք, ովքեր իրենց ծանոթներն են, իրենց կլիենտներն են, ովքեր փաշինյանական են՝ իրենց գործը ստացվում է: Մարդիկ գիտեն, որ դիմումը տալիս են, մերժվում է, որովհետև վարկ ունեն, չեն կարողանում վարկ փակեն: Իմ դեպքում, վարկ վերցրել եմ դաշտ եմ ցանել՝ դաշտը ով է քաղել՝ եսիմ, ով, գողացել են: Այ դրա համար ես տուժված եմ՝ Նիկոլ Փաշինյանը թող դրա մասին մտածի, ոչ թե մառոժնի բաժանի»,-ասաց Քյարունցը:

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը հրաժարվում է, որ այս հարցում որևէ ձևով մասնակից է, այնինչ ներքին կարգով իր ցորենը հձնողներն իրեն ասել են՝ «Մենք կապ չունենք՝ համայնքի ղեկավարը ասել է՝ գնացեք, արեք, մենք էլ արել ենք»:

Քյարունցը նշում է, որ վճարած գումարի անդորրագրերն ունի, բայց իր արտը հնձողներից ևս գումար է գանձվել՝ քսան հազարականներ, և դա որակում է կոռուպցիա:

«Եթե ես հարկ եմ մուծել, ինչպե՞ս ես դու հինգ հոգուց նորից քսան հազար դրամով գումար վերցրել, այդ գումարները ո՞ւր են, չեկերն ու՞ր են, մադրկանցից գումար ես վերցրել: Եթե պետությունը սուբսիդավորել է գյուղերի հողերի հարկերը, պետությունը վճարել է, ինչպե՞ս են մարդիկ նորից գնում հողի վարձ վճարում, ինչպես նաև ես եմ վճարել երկու հարյուր հազար դրամ»: Նույնիսկ մարդիկ կան, ովքեր չեն ստացել պետության սուբիսիդավորման գումարը՝ մեկ հեկտարին պետությունը սուբսիդավորում է 70 հազար դրամ, ու մարդիկ կան, որ այդ սուբսիդիան չեն ստացել. համայնքապետարանը պատճառաբանել է, որ վերջիններս հողի հարկ ունեն չվճարված և այստեղ հերթական հարցն է ծագում, եթե հողի հարկը պետությունը սուբսիդավորել է, ինչպեսկարող է բնակիչը չվճարված հողի հարկ ունենալ՝ հարցադրում է անում Քյարունցն ու նորից կրկնում՝ կոռուպցիան էլ ինչպե՞ս է լինում:

«Ու մարդը չի ստացել այդ 70 հազարը, այսինքն չորս հեկտար ու կես ցորեն է եղել այդ մարդուն՝ չի կարողացել ստանա: Բացի այդ գռունկա սերմ են բաժանել, ու այդ մարդուն նորից չեն տվել՝ ասել են չի հասնում: Մի խոսքով, եթե անասնապահներին էր հասնում, ինչի այդ մարդը չի ստացել», եզրափակեց Քյարունցը: