Կովին ցուլը պատճառել Է մարմնական վնասվածք՝ կոտրելով ոտքը․ պատգամավորը «ղժժալու» բան է գտել

Կովին ցուլը պատճառել Է մարմնական վնասվածք՝ կոտրելով ոտքը․ պատգամավորը «ղժժալու» բան է գտել

Երեկ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան  էջում հրապարակել էր Շիրակի մարզի վարչական ղեկավարներից  մեկի կողմից արված արձանագրությունը, կից գրել․

«Եվ սա՜ կատակ չէ, և սա՜ իրականություն է, և սա՜ այսօր է տեղի ունեցել։ Մարդ չգիտի` լա՞, թե՞ խնդա»։

Մինչդեռ Ամասիա խոշորացված համայնքի Ծաղկուտ գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Մադոյանն ընդամենը արձանագրել է․  

«Արձանագրվում է առ այն մասին, որ Բդոյան Հակոբին պատկանող կովին ցուլը թռել է վրան և պատճառել մարմնական վնասվածք՝ կոտրելով ոտքը»։

Այսօր, սակայն, նկատեցինք, որ պատգամավորը գրառումը հեռացրել է՝ հավանաբար, հաշվի առնելով այն քննադատությունները, որոնք արվել էին գրառման մեկնաբանությունում։ Քաղաքացիները նկատել էին, որ պատգամավորը  անհեթեթ պահվածք է դրսևորել՝ փորձելով  ժարգոնով ասած՝  «ղժժալ»  կատարվածի վրա ։

Նկատենք նաև, որ չնայած պատգամավորը հեռացրել է գրությունը, այն համացանցում արդեն լայն տարածում է գտել։