Սա վկայում է շատ ծանր բաների մասին․ՀՀ-ն հնարավորություն չունի համագործակցել Իրանի հետ այնպես, ինչպես պահանջում է մեր շահը

Սա վկայում է շատ ծանր բաների մասին․ՀՀ-ն  հնարավորություն չունի համագործակցել Իրանի հետ այնպես, ինչպես պահանջում է մեր շահը

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ.
Ցանկացած համագործակցություն Իրանի կողմից Հայաստանի հետ, այդ թվում և անվտանգության ոլորտում, կախված է հենց Հայաստանի կառավարությունից։

Այնուհետև դեսպանը նշել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել, համագործակցել փոխադարձության սկզբունքով։

Հայաստանի հետ համագործակցությունն հնարավոր է ցանկացած մակարդակում, բայց դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածությունների հիմքով»:

Սա վկայում է ծանր, շատ ծանր բաների մասին, որոնցից մեկն այն է, որ Հայաստանը հնարավորություն չունի համագործակցել Իրանի հետ այնպես, ինչպես պահանջում է Հայաստանի շահը։ Իսկ այդ հնարավորությունը կորցրել են այս իշխանությունները` զիջելով արեւմտյան գործընկերներին ու հատկապես ԱՄՆ-ին։ Ընդ որում, եթե հաշվի առնենք Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որ թեպետ Իրանի հետ Ֆրանսիան ունի լրջագույն հակասություններ, սակայն Հայաստանի հարցում Ֆրանսիայի և Իրանի շահերը համընկնում են, ապա կստացվի, որ հայ-իրանական հարաբերությունների դեմ գլխավորապես աշխատում են ԱՄՆ-ն, ԵՄ-ը և Իսրայելը։

Այլապես ես կարծում եմ, ոչ որևէ հիմք չկա` Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ դաշինքի չ’ձևավորման համար, որը կարող էր որոշակիորեն հավասարակշռել տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված ռազմա-քաղաքական պարիտետը (բալանս)։

Քաղաքագետ՝ Արա Պողոսյան