«Բարսելոնայի» սանը կխաղա Հայաստանում

«Բարսելոնայի» սանը կխաղա Հայաստանում

«Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել մարոկացի կիսապաշտպան Այուբ Աբուի հետ։ 

25-ամյա ֆուտբոլիստը համարվում է կատալոնական «Բարսելոնայի» սան։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք ակումբներում, ինչպիսիք են իսպանական «Բարսելոնայի» երիտասարդական թիմը, «Ռեալ Մադրիդ Կաստիլյան», «Խետաֆեն», պորտուգալական «Պորտուի» երիտասարդական թիմը և իտալական ՍՊԱԼ-ը։