60 մլն դրամի խրախուսում «Երևաննախագծի» աշխատակիցներին

60 մլն դրամի խրախուսում «Երևաննախագծի» աշխատակիցներին

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 7-ին հրաման է ստորագրել «Գումար հատկացնելու մասին»: Համաձայն հրամանի, Ավինյանը հանձնարարել է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով, «Երևաննախագիծ» ՓԲ ընկերությանը հատկացնել 60 միլիոն դրամ՝ «Երևաննախագիծ» ՓԲ Ընկերության աշխատակիցներին դրամական խրախուսում հատկացնելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Թե ինչ աշխատանքի համար է քաղաքապետը որոշել խրախուսել այս ընկերության աշխատակիցներին, այն էլ ոչ ավել ոչ պակաս` 60 մլն. դրամով, փորձել ենք պարզել քաղաքապետարանից` գրավոր հարցում ներկայացնելով, որը ստանալուն պես` կհրապարակենք: