Նախագահի գործողությունները հնարավոր է սահմանափակեն 

Նախագահի գործողությունները հնարավոր է սահմանափակեն 

Ֆրանսիայում կառավարության ղեկավարը՝ վարչապետը, կարող է սահմանափակել նախագահի գործողությունները արտաքին քաղաքականության ոլորտի մի շարք ասպեկտներում։ Այս մասին հայտարարել է «Ազգային միավորում» կուսակցության փոխնախագահ, օրենսդրական հարցերով փորձագետ Սեբաստյան Շենյուն։ BFMTV-ի փոխանցմամբ, Շենյուն ասել է․ «Վարչապետը կարող է նախագահի համար կարմիր գծեր կամ սահմանափակումներ սահմանել։

Համաձայն ֆրանսիական Սահմանադրության 15-րդ հոդվածի, Կառավարության ղեկավարը իրավունք ունի բյուջետային վետո կիրառելու։ Նա է պատասխանատու միջոցների հատկացման համար եւ նա է ստորագրում կառավարության համապատասխան որոշումները։ Ավելի վաղ էլ «Ազգային միավորում» կուսակցության նախագահ Ժորդան Բարդելան էր հայտարարել, որ եթե ինքը նշանակվի Ֆրանսիայի վարչապետ, ապա ֆրանսիական զորքերը Ուկրաինա չեն ուղարկվի։ Նա նաեւ դեմ է արտահայտվել Կիեւին հեռահար հրթիռներ տարամադրելուն։