Եվրո-2024. «Միսս Սլովակիան» կոգեշնչի իր թիմին հաղթել Անգլիային (լուսանկարներ) 

Եվրո-2024. «Միսս Սլովակիան» կոգեշնչի իր թիմին հաղթել Անգլիային (լուսանկարներ) 

Հայտնի է, որ Սլովակիայի հավաքականը դուրս է եկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ, որտեղ նրա մրցակիցը կլինի Անգլիայի ընտրանին։ Այս թիմերն արդեն վեց անգամ հանդիպել են, և միայն մեկ անգամ է խաղն ավարտվել ոչ-ոքի, իսկ մնացած հանդիպումներում հաղթել է Անգլիան։

Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ի դեմս «Միսս Սլովակիա 2015» Սիմոնա Լեսկովսկայի, «ծանր հրետանի» է բերել ազգային թիմին հաղթանակի ոգեշնչելու համար։ 

Հմայիչ թխահերը խաղից առաջ հարցազրույց կանցկացնի խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստների հետ և, հավանաբար, մի քանի խորհուրդ կտա, թե ինչպես հաղթել: