Միլիոնավոր մարդիկ ականատես եղան Բայդենի կարիերայի ավարտին». ամերիկյան ԶԼՄ-ների արձագանքը

Միլիոնավոր մարդիկ ականատես եղան Բայդենի կարիերայի ավարտին». ամերիկյան ԶԼՄ-ների արձագանքը

Գրել ենք, որ ժամեր առաջ ԱՄՆ-ում կայացել է գործող նախագահ Ջո Բայդենի և Սպիտակ տան նախկին Դոնալդ Թրամփի նախընտրական առաջին հեռուստաբանավեճը, որն արդեն դարձել է լայն քննարկման առարկա: Հիշեցնենք, բանավեճն անցկացվել է CNN ստուդիայում՝ առանց հանդիսատեսի և մամուլի, ինչը քննադատության է արժանացել Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի կողմից։

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ քաղաքական գործիչներին արգելվել է օգտվել ելույթի համար նախապես կազմված տեքստերից, իսկ խոսափողը միացրել են միայն կոնկրետ բանախոսի ելույթի ժամանակ։ Առաջինը տաղավար է մտել Ջո Բայդենը, որին հաջորդել է Դոնալդ Թրամփը։ Նրանք ներկայացվել են որպես Միացյալ Նահանգների համապատասխանաբար 46-րդ և 45-րդ նախագահներ։ Ինչպես 2020 թվականին, նրանք այս անգամ էլ միմյանց ձեռք չեն սեղմել, իսկ դեբատն անցել է թեժ մթնոլորտում՝ փոխադարձ վիրավորանքներով և մեղադրանքներով: 

Երբ բանավեճն ավարտվել է, Թրամփը արագորեն լքեց բեմը, իսկ Բայդենին օգնել է նրա կինը՝ Ջիլը: CNN-ի էքսպրես հարցման արդյունքների համաձայն՝ հեռուստադիտողների երկու երրորդը հաղթանակ է շնորհել Թրամփին։
Ամերիկյան լրատվամիջոցները բուռն են արձագանքել Բայդեն-Թրամփ բանավաճեին. The New York Post-ը գրում է, որ «միլիոնավոր մարդիկ ականատես են եղան Բայդենի քաղաքական կարիերայի ավարտին»։
NBC-ն նշում է, որ դեմոկրատները հենց նոր են կոլեկտիվ ինքնասպանություն գործեցին. Բայդենը հոգնած տեսք ունի, ինչ-որ անհասկանալի ու անվստահ բաներ է մրմնջում:

CNBC-ն հայտնում է, որ Բայդենի ամենամեծ դոնորները տագնապի ահազանգ են հնչեցրել նրա ելույթից հետո։

CNN-ի փոխանցմամբ էլ, դեմոկրատները խուճապի են մատնվել ԱՄՆ նախագահի ելույթից և մտածում են նրան փոխարինելու մասին:

The New York Times-ը պնդում է, որ Բայդենը պետք է դուրս գա նախագահական ընտրապայքարից, եթե չի ցանկանում թույլ տալ Թրամփին հաղթել։

Newsweek-ն ամփոփում է՝ Թրամփն ավելի լավ հանդես եկավ բանավեճում: Պարտվածը Բայդենն է, հաղթողը՝ Թրամփը։