Ովքե՞ր են համաձայն ռուսական փողերով օգնել Կիևին. Վրաստանն ու Մոլդովան դեմ են

Ովքե՞ր են համաձայն ռուսական փողերով օգնել Կիևին. Վրաստանն ու Մոլդովան դեմ են

Եվրամիության ութ թեկնածու երկրներից միայն հինգն են միացել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված միջոցները Ուկրաինային փոխանցելու որոշմանը: Վրաստանը, Մոլդովան և Սերբիան այս ցուցակում չեն, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

Պաշտոնյան նշել է, որ ԵՄ խորհրդի թիվ 2024/14701 որոշմանը միացել են թեկնածու երկրներից՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան:
Բորելի խոսքով, որոշմանը միացել են նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամ երկրները՝ Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը։

«Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համահունչ լինի ԵՄ խորհրդի գործադիր որոշմանը, - նշվում է հայտարարության մեջ,-ԵՄ-ն ի գիտություն է ընդունել այս պարտավորությունը և ողջունել այն»: