Լեյենը կշարունակի պաշտոնավարել, Բորելն ու Միշելը՝ ոչ. ԵՄ-ն կազմափոխվում է

Լեյենը կշարունակի պաշտոնավարել, Բորելն ու Միշելը՝ ոչ. ԵՄ-ն կազմափոխվում է

Եվրամիության երկրների ղեկավարները հաստատել են հաջորդ հինգ տարիների համար եվրոպական ինստիտուտների բարձրագույն պաշտոններում նշանակումները: 

Տեղեկությունը X սոցցանցի իր էջում հայտնել է Եվրոպական խորհրդարանի հեռացող ղեկավար Շառլ Միշելը։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում հաստատվել է 5 տարի ժամկետով, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն ընտրվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, իսկ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոշտան՝ Եվրախորհրդի ղեկավար:
Նշանակման համար քվեարկություն կանցկացվի Եվրախորհրդարանում։