Թրամփը Բայդենին «թույլ և վատ պաղեստինցի» է անվանել

Թրամփը Բայդենին «թույլ և վատ պաղեստինցի» է անվանել

Միացյալ Նահանգների նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը երկրի գործող առաջնորդ Ջո Բայդենին անվանել է «թույլ պաղեստինցի» և նրան մեղադրել ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում Իսրայելին թույլ աջակցություն ցուցաբերելու մեջ։ 

Երկու քաղաքական գործիչների նախընտրական առաջին հեռուստաբանավեճը հեռարձակել է CNN-ը։
«Նա նմանվեց պաղեստինցու: Բայց նրանք նույնպես չեն սիրում նրան, քանի որ նա շատ վատ պաղեստինցի է։ Նա թույլ է»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ Իսրայելին պետք է թույլ տալ «ավարտել գործը» Գազայի հատվածում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարում: