Ինչպես ճիշտ զբաղվել սպորտով շոգ եղանակին 

Ինչպես ճիշտ զբաղվել սպորտով շոգ եղանակին 

Մասնագետները կարծում են, որ շոգ եղանակին սպորտով զբաղվել կարելի է, սակայն պետք է լինել առավելագույնս զգույշ։ Մարզումները կարելի է անցկացնել առավոտյան մինչեւ ժամը 10-ը, կամ երեկոյան 6-ից հետո։ Պետք է պահպանել ջուր խմելու ռեժիմը, խուսափել սպորտային մարզումների ընթացքում օրգանիզմի չափից դուրս տաքացումից, կրել ազատ, բաց գույնի հագուստ։ Գիտնականները նշում են, որ շոգ եղանակային պայմաններին լիովին ընտելանալու համար սովորական մարդուն անհրաժեշտ է երկու շաբաթ։

Պետք է ուշադրություն դարձնել եւ նկատի ունենալ, որ մարզումների ընթացքում մեր օրգանիզմն արդեն իսկ ջերմություն արտադրում է եւ որքան ինտենսիվ են մարզումները, այնքան ավելի շատ ջերմություն է արտադրվում։ Կիզիչ արեւի տակ ֆիզիկական ակտիվությունը կարող է ի վերջո բերել ջերմային հարվածի, ինչից մարդիկ պետք է խուսափեն, նշում են մասնագետները։ Կարեւոր է մարզումների ընթացքում եւ դրանից հետո, ողջ օրվա ընթացքում ջուր խմելու ռեժիմի կարգավորումը, ինչպես նաեւ համապատասխան մարզական այնպիսի աքսեսուարների ընտրությունը մարզումների ընթացքում, որոնք արեւի տակ քիչ կտաքանան։