Ովքեր են փրկվում ավիավթարների ժամանակ

Ովքեր են փրկվում ավիավթարների ժամանակ

Ինքնաթիռների վթարի դեպքում կենդանի մնալու ամենամեծ հնարավորությունն ունի պոչային հատվածում նստած ուղևորը: Այս եզրահանգման են եկել փորձագետները յուրօրինակ փորձարկման ավարտից հետո, որի ընթացքում անապատում ինքնաթիռ են կործանել` տեսնելու, թե վթարի պահին ինչ է տեղի ունենում ինքնաթիռի և մարդկանց հետ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ փորձակումը տեղի է ունեցել մեքսիկա-ամերիկյան սահմանի մոտ գտնվող Սոնորա անապատում, որտեղ Boeing 727 ինքնաթիռը սկզբում օդաչուի օգնությամբ հասել է տեղ, ապա օդաչուն, մինչ վթարի իրականացումն օդապարիկով դուրս է թռել օդանավաից, ինչից հետո օդանավը հեռակառավարման վահանակով ենթարկվել է վթարի:

Boeing-ը գրեթե հասցվել է հողի մակերևույթին, որից հետո թողնվել է ինքնահոսի և 225 կմ/ժ արագությամբ ընթանալով՝ այն բախվել է երկրի մակերևույթին: Այս իրավիճակը լրիվ համապատասխանում է կտրուկ վայրէջքի վթարային պայմաններին, որի դեպքում ևս կենդանի մնալու հավանականություն գրեթե չկա:

Կազմակերպիչներն այս փորձարկման համար ծախսել են 1,5 մլն դոլար:

Փորձարկման իրականացման ժամանակ օգտագործվել են ավոտմեքենաների անվտանգության թեստերում կիրառվող մանեկենները: Փորձրկումից հետո հեղինակներն այն եզրահանգման են եկել, որ վթարի դեպքում առաջին հերթին հարվածն իր վրա է վերցնում ինքնաթիռի քթային հատվածը, որտեղ հիմանկանում տեղարվորվում են բիզնես-դասի ուղևորները, իսկ պոչային հատվածում տեղավորված էկոնոմ դասի ուղևորները, եթե պահպանում են անվտանգության կանոնները, գրեթե չեն տուժում:

Հետևում տեղադրված երեք մանեկեններից առաջինը, ով «պահել» էր անվտանգության կանոնները` օգտագործելով անվտագության գոտին և վթարի պահին գլուխը թեքելով դեպի ծնկները, չէր տուժել, երկրորդը, ով միայն անվտագության գոտին էր կապել, ուներ թեթև վնասվածքներ, իսկ երրորդը, որ առհասարակ չէր պահպանել ոչ մի կանոն մահացել էր տեղում:

Այսինքն՝ այս փորձարկումից հետո այն եզրահանգման ես գալիս, որ եթե կյանքն ավելի թանկ է, քան թռիչքի պահին հարմարավետությունը, կարելի է նախընտրել էկոնոմ դասի նստելատեղերը և պահպանել անվտանգության կանոնները` վթարների դեպքում ապրելու հավանականությունն ավելացնելու համար: