Օրվա որ ժամն է ամենից հարմարը D վիտամինի ընդունման համար 

Օրվա որ ժամն է ամենից հարմարը D վիտամինի ընդունման համար 

Գիտնականները նշում են, որ D վիտամինը ամենից հարմարն է ընդունել առավոտյան՝ մինչեւ կեսօր ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում, դա կարելի է անել, կամ ուտելու ընթացքում, կամ ուտելուց անմիջապես հետո։ Մասնագետները նշում են, որ D վիտամինը որոշակիորեն թարմացնող ազդեցություն է ունենում, ավելացնում է մարդու ակտիվությունը եւ որպեսզի չխաթարվի քնի ռեժիմը, ցանկալի է, որ այն մարդն ընդունի առավոտյան՝ մինչեւ կեսօր ընկած ժամանակահատվածում։

Բժիշկները նաեւ նշում են, որ հատկապես երեխաների համար կարեւոր է, որպեսզի ամառային սեզոնին նրանց ընունեն արեւային վաննաներ, կուտակելով D վիտամինի պաշար, հանգստանան ծովափին, շնչեն մաքուր օդ եւ սնվեն առողջ սնունդով։ Այդ կերպ միայն երեխաները ձմեռվա սեզոնին չեն հիվանդանա։