Կանայք մեր բնակչության մեծամասնությունն են. նրանց պոտենցիալը մենք ինչ-որ դռների հետևում կողպել ենք

Կանայք մեր բնակչության մեծամասնությունն են. նրանց պոտենցիալը մենք ինչ-որ դռների հետևում կողպել ենք

Կանայք մեր բնակչության մեծամասնությունն են, այդ մեծամասնության մի հսկայական մասի պոտենցիալը մենք ինչ-որ դռների հետևում կողպել ենք: Սա ինձ համար ոչ այնքան գենդերային խնդիր է, այլ Հայաստանի պետական շահերի և Հայաստանի զարգացման օրակարգի հետ առնչվելու միջոց, որովհետև ինչպե՞ս կարող է երկիրը բնականոն ձևով զարգանալ, երբ նրա պոտենցիալի մի մասը փակել ենք ինչ-որ դռների հետևում: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում» ամենամյա միջոցառման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ուզում եմ ասել, որ տղամարդկանց պոտենցիալի մի զգալի մասն էլ փակված է դռների հետևում, երբ երեխաները, տղամարդիկ, կանայք չունեն կրթության հասանելիություն, չունեն առողջապահության հասանելիություն, չունեն նույնիսկ տեղաշարժվելու հասանելիություն»,- ասել է նա: