ՀՀ-ում ԵՄ դեսպանի արձագանքը Փաշինյանի հարցին

ՀՀ-ում ԵՄ դեսպանի արձագանքը Փաշինյանի հարցին

«ՀՀ-ն ԵՄ-ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ես չունեմ հարցի պատասխանը, թե ԵՄ-ն որքանով է պատրաստ մոտ լինեին ՀՀ-ին և քննարկել անդամակցության հարցը»,- այս մասին օրերս հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քիչ առաջ, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներն ու հնարավորությունները» քննարկման ժամանակ, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը անդրադարձել է վերոնշյալին:

«Եվրամիությունն իր գործիքակազմը առավելագույնս օգտագործում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ ԵՄ-ն փորձում է աջակցել ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։ Այդ աշխատանքի արդյունավետությունը միշտ չէ, որ 100 տոկոսանոց է, քանի որ իրավիճակը կախված է նաև այդ գործընկերների պահվածքից։ Այնուամենայնիվ, ԵՄ–ն առավելագույն ջանքերն է գործադրում տարածաշրջանում հաղորդակցությունների հաստատմանն ու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին աջակցելու համար»,- ասել է նա: