Հասարակություն

Հազար երանի

Հազար երանի

2020-ի պատերազմը եղած չլիներ, 5 հազարից ավելի ջահել-ջիվան կորուստները տված չլինեինք, նոյեմբերի 9-ի ստորացուցիչ փաստաթուղթը ստորագրված չլիներ, 2021-22-23-ի հարձակումները, ադրբեջանցիների առաջխաղացումները, Ադրբեջանի լկտիանալը, Արցախի հայաթափումը, Արցախի 8 գործիչներին Բաքվի բանտ ուղարկելը, Տավուշից հող հանձնելը... այս բոլորը եղած չլիներ: Ջհանդամը, թե ՔՊ-ականները չէին հղփանա ու հարստանա, ՍԴ-ն ու դատարանները Նիկոլը չէր գրավի, ընդդիմությանը չէին ծեծի ու բանտերը լցնի, ամեն օր մի անհեթեթ ելույթ ու սխալ օրենք չէին ընդունի, Սահմանադրություն ու հիմն փոխելու մասին չէին բարբաջի, Արագածն Արարատին չէին հակադրի: Այդ բոլորի հետ կհաշտվեինք, կհամարեինք` «մեզ հասնում ա»: Եթե չենք կարողանում նորմալ իշխանություն ընտրել, նորմալ մարդկանց աճեցնել եւ կառավարություն ձեւավորել: Կհամարեինք, որ դա մեր հալածանքների ու պետականություն չունենալու դարավոր պատմության, անգրագիտության, աշխարհից մեկուսացվածության, կրթական համակարգի ու էլիտայի մեղքով է, կհաշտվեինք այդ իրողությունների հետ:

Ամեն օր մի պուճուր բան կգտնեինք` ուրախանալու: Կասեինք` ոչինչ, որ Տիգրան Ավինյանը «զոռով-շառով» է քաղաքապետ դարձել, տեսեք` Աջափնյակում գարաժներ է քանդում, խաղահրապարակ սարքում, հին հայտարարություններն են պոկում շենքերի պատերից, անճոռնի գովազդային վահանակներն են քաղաքից հանում, 2 ամսում Մաշտոցի պողոտայի գետնուղին նորոգեցին ավարտեցին: Լավ է: Կծիծաղեինք Նիկոլի հեծանիվ քշելու վրա, թեթեւ կտանեինք Բագրատ սրբազանի պարտությունը, հումոր կանեինք ընդդիմության սխալների վրա: Կուրախանայինք, որ Մարմնամարզության Եվրոպայի 2027 թվի առաջնությունը կայանալու է Երեւանում, իսկ Աջափնյակի մետրոյի կառուցումն ավարտվելու է 2030 թվին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image