ՀՀ-ն ու ԵՄ-ն այժմ պիտի ջանքեր գործադրեն որոշումներ կայացնելու համար

 ՀՀ-ն ու ԵՄ-ն այժմ պիտի ջանքեր գործադրեն որոշումներ կայացնելու համար

ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելությունը կարելի է արդյունավետ համարել: Այն ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հարցում։ Այս մասին քիչ առաջ «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներն ու հնարավորությունները» քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով Հայաստանի հետ համագործակցության երկկողմ ծրագրերին:

«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը երկար նախապատրաստվելուց հետո մտնում են իրականացման փուլ։ ԵՄ ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ-ում արդեն ներդրվել է ավելի քան 600 մլն եվրո: Այժմ ներդրումների պորտֆելը կաճի, քանի որ կսկսեն կառուցվել նշված ենթակառուցվածքները: ԵՄ-ի և Հայաստանի հետագա համագործակցությունն արդեն նախանշված է, և այժմ երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն որոշումներ կայացնելու և դրանց կատարմանը հետևելու համար»: