44-օրյա պատերազմում հաղթելով՝ Ադրբեջանը մեր վրայից հանեց 1944 թ. բիծը. Էրդողան

44-օրյա պատերազմում հաղթելով՝ Ադրբեջանը մեր վրայից հանեց 1944 թ. բիծը. Էրդողան

«44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությունը թույլ տվեց ոչ միայն ազատագրել Ադրբեջանի պատմական հողերը հայկական օկուպացիայից, այլև մեր երկրի խղճից վրայից ջնջեց 1944 թվականի Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը, երբ Անկարան խորհրդային իշխանություններին հանձնեց ադրբեջանցի եղբայրների խմբին, որոնք այդ ժամանակ անմիջապես գնդակահարվեցին»:

Այս մասին երեքշաբթի Անկարայում կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա «176 ադրբեջանցիների մահապատիժն անվանել է ողբերգություն, որի մեղավորն, ըստ նրա, այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունն էր»։

«Մեր ժողովուրդը 76 տարի շարունակ իր սրտում է կրել Բորալթանի ողբերգության դառնությունը։ Ադրբեջանի աջակցության շնորհիվ վերջ դրվեց Ղարաբաղի 30-ամյա հայկական օկուպացիային, և թուրք ժողովուրդն ազատվեց Բորալթանի ողբերգության բծից։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կրկնել նման իրադարձությունները»,- ասել է նա: