Կիևին կթույլատրվի ավելի խորը հարվածներ հասցնել ՌԴ տարածքին. Օ՛Բրայեն

Կիևին կթույլատրվի ավելի խորը հարվածներ հասցնել ՌԴ տարածքին. Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգները կհամաձայնի խորացնել Ուկրաինայի հարձակումները Ռուսաստանի վրա, եթե ռուսական բանակը փորձի ընդլայնել ճակատը։ Այս մասին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:

Նրա խոսքով՝ ռուսական զորքերը այժմ կորցնում են իրենց հարձակողական հնարավորությունները։

«Մենք կտրուկ փոփոխություններ ենք տեսնում Ուկրաինայի վրա հարձակվելու՝ Ռուսաստանի հնարավորությունների մեջ»,- ասել է պաշտոնյան:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունը սպառազինություն տրամադրելն ու մեծ կարիք ունեցող տարածքներում դրա կենտրոնացումն է։

«Առաջինը, սա այն տարածքն է, որտեղ Ռուսաստանը հարձակում է իրականացնում Խարկովի մոտ: Եվ հիմա, ինչպես անցյալ շաբաթ ասաց ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, եթե Ռուսաստանը փորձի ընդլայնել այս ճակատը, Ուկրաինային թույլ կտան ավելի մեծ հեռահարությամբ գրոհեկ ՌԴ տարածքի թիրախներին»,-եզրափակել է Օ՛Բրայենը: