Դա այն գործիքներից մեկն է, որոնցով ՀՀ-ն կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին

Դա այն գործիքներից մեկն է, որոնցով ՀՀ-ն կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին

Դիվերսիֆիկացիան շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայության համար՝ թե տնտեսական, թե անվտանգային առումով։ Այն կարծիքին եմ, որ Արևելյան գործընկերությունը հաջողված է, և այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի։ 15 տարի առաջ երբ որ Արևելյան գործընկերությունը ստեղծվում էր, հիմնականում հետխորհրդային երկրները ավելի շատ իրար նման էին, բայց 15 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել, և երևի այն հիմնական պահանջն այն է, որ անհատական մոտեցում լինի բոլոր այս անդամ երկրներին: Այս մասին այսօր «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներն ու հնարավորությունները» քննարկման ժամանակ հայտարարել  է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Արևելյան գործընկերությունը դիմակայունության ուղղությամբ օգնում է Հայաստանին: Ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը։ Ժողովրդավարությունը այն հիմնական գործիքներից մեկն է, որոնցով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին։ Ժողովրդավարությունը շատ կարևոր է նաև ներքին անվտանգության տեսանկյունից»,- ասել է նա: