ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաղորդագրություն

Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ:

2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:

Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով:

Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը:

ՀԳ․ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին լրացավ ժամկետը, երբ սահամանազատման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովները պետք է մշակեին գործընթացն իրականացնելու կանոնակարգը, որը պետք է վավերացվի ներպետական ընթացակարգերով։ Այդ աշխատանքների ընթացքի, արդյունքի, կանոնակարգի հիմքում ընկած սկզբունքների վերաբերյալ «Հրապարակ»-ը դեռ հունիսիս 26-ին գրավոր հարցումներ էր ուղարկել փոխվարչապետ, սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակ եւ ԱԳՆ։ Հարցումներին դեռ արձագանք չկա։