Բարդելան անդրդվելի է. մտադիր է հաղթել և դառնալ Ֆրանսիայի վարչապետ

Բարդելան անդրդվելի է. մտադիր է հաղթել և դառնալ Ֆրանսիայի վարչապետ

Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելլան, որի գլխավորած քաղաքական ուժը, ըստ նախնական տվյալների, առաջատարն է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, հաստատել է երկրի կառավարությունը գլխավորելու իր մտադրությունը:

Նա նաև կոչ է արել աջակցել իր կուսակցությանը հուլիսի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում։ 
«Եթե հաջորդ կիրակի ընտրողները մեզ բացարձակ մեծամասնություն տան երկիրը վերակառուցելու համար, ես ցանկանում եմ լինել բոլոր ֆրանսիացիների վարչապետը՝ լսելով բոլորին, հարգելով ընդդիմությանը, բաց լինելով երկխոսության համար և հոգալով ազգի միասնության մասին»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ինքը «պատրաստ է հանրապետության նախագահի հետ քաղաքական համակեցությանը և հարգելու է Սահմանադրությունը և պետության ղեկավարի լիազորությունները»։

«Սակայն մենք անդրդվելի ենք լինելու մեր քաղաքականության իրականացման հարցում»,- ասել է նա։