Կրակոցներ, վիրավոր եւ զոհ թուրքական հարսանիքում

Կրակոցներ, վիրավոր եւ զոհ թուրքական հարսանիքում

Ֆրանսիական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Թիոնվիլ քաղաքի թուրքական համայնքում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ծանր հրազենային զենքից հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորում ստացել հինգ մարդ։ Դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը մեկին։ Երեք տղամարդ, որոնք եղել են զինված երկու ավտոմատով եւ մեկ հրացանով, ներխուժել են Թիոնվիլի «Էդեն Փալաս» սրահ, որտեղ այդ ժամանակ ընթանալիս է եղել թուրքական համայնքի ներկայացուցիչներից մեկի հարսանիքը։

Նրանք կրակ են բացել դրսում գտնվող երեք մարդու եւ նախասրահում գտնվող երկու մարդու վրա եւ դիմել փախուստի BMW մեքենայով։ Համաձայն հրապարակումների, տուժածներից մեկը մահացել է, երեքը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Երկուսի մոտ մարմնական վնասվածքներ են։ Հարսանեկան խնջույքին ներկա է եղել ավելի քան հարյուր մարդ։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ։