Արհեստական բանականությունը, որ կոչված է մարդկանց կյանքը դյուրացնելու, կարող է մարդկանց դարձնել ավելի կանխատեսելի եւ ձանձրալի։ Այդ եզրակացությանն են հանգել Կուլումբիական բիզնես դպրոցի մասնագետները։ Համաձայն CBS News-ի, լեզվային մեծ տեխնոլոգիական մոդելները, որոնք ընկած են ժամանակակից նեյրոցանցերի հիմքում, կանխատեսում են առավել հավանական կամ ակնհայտ պատասխանը, որը համարվում է միջին կամ նորմատիվ պատասխան բնակչության մոտ՝ ընդհանուր առմամբ։ Դա բերում է նրան, որ բոլոր օգտատերերի համար խորհուրդները դառնում են միօրինակ, իսկ ընտրությունը՝ շաբլոնային։ Դա կարող է վերաբերել թե ֆիլմի ընտրությանը, թե գնելիք կոշիկի։
Հետազոտությունները պարզել են, որ արհեստական բանականության տեխնոլոգիաները «չեն քաջալերում», ոչ ստանդարտ որշումները, այլ ընդհակառակը՝ օգտատերերին ուղղորդում են առավել տարածված տարբերակների, նեղցնելով նրանց հետաքրքրությունների եւ նախասիրությունների սպեկտրը։ Նեյրոցանցերը «ատում են» ռիսկերը, քանի որ այնպես են «ուսուցանված», որ մարդկանց պահեն արդեն հայտնի եւ ընդունված պլատֆորմային մակարդակում եւ չթողնել, որ մարդը հասնի օրինակ «լուսանցքներին»։