Միջազգային

Իրանի դեմ հարձակումը կարող է վերսկսվել

Իրանի դեմ հարձակումը կարող է վերսկսվել

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի բացառել, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ շփման ժամանակ՝ Վիրջինիա նահանգ կատարելիք ուղեւորությունից առաջ։ Ի պատասխան այն հարցի, թե ինքը կարող է արդյոք երաշխավորել, որ Միացյալ Նահանգները չի վերսկսի ռազմական գործողությունները Իրանի դեմ՝ փոխնախագահ Վենսն ասել է, որ ինքը ոչինչ խոստանալ չի կարող, նաեւ՝ որ Միացյալ Նահանգները չի վերսկսի ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Ամեն բան, ըստ Վենսի կախված է նրանից, թե իրենց ինչպես կպահեն իրանցիները։

«Միակ բանը, որում ես կարող եմ վստահ լինել ու ասել, դա այն է, որ նախագահը չի կարգադրի, որ զորքերը հետ վերադառնան, եթե դրանում անհրաժեշտություն չլինի, եթե հատուկ նպատակ չլինի»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Վենսը շեշտել է, որ ամեն բան կախված է իրանցիներից, թե ամերիկյան կողմը ստիպված կլինի հավելյալ քայլեր ձեռնարկել, թե՝ ոչ։ «Եթե նրանք որոշեն վերականգնել միջուկային ծրագիրը, եթե վերստին սկսեն հարվածել կոմերցիոն նավերի վրա, դա կփոխի մեր հաշվարկները» ընդգծել է նա։ Միաժամանակ՝ դրական է արտահայտվել ԱՄՆ-Իրան տեխնիկական խորհրդակցությունների վերաբերյալ։ «Դեռ վաղ է խոսել վերջնական արդյունքների մասին, սակայն առայժմ ամեն բան լավ է ընթանում առաջ»,- ասել է փոխնախագահ Վենսը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image