Թուրքիայում հուժկու ցույցեր են. ծեծում են սիրիացիներին

Թուրքիայում հուժկու ցույցեր են. ծեծում են սիրիացիներին

Թուրքական Կայսերիում տեղի բնակիչները սկսել են զայրացած ծեծուջարդի ենթարկել քաղաքում ապրող միգրանտների:
Վրդվումունքի պատճառն այն է, որ սիրիացի տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 6-ամյա երեխայի նկատմամբ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքերը հարվածում և շրջում են սիրիացիներին պատկանող մեքենաները, բռնում ու ծեծում նրանց: Բացի այդ, զայրացած ամբոխը նաև խանութ է հրկիզել: Նրանք պահանջում են արտաքսել սիրիացիներին:
Անկարգությունները ճնշելու համար իշխանությունները լրացուցիչ ոստիկանական ուժեր և հատուկ տեխնիկա են մտցրել, կիրառվում է ուժ: