Կարապետ Պողոսյանի խափանման միջոցը փոխվել է

Կարապետ Պողոսյանի խափանման միջոցը փոխվել է

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2000000 ՀՀ դրամ գրավի դիմաց գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք՝ խիստ սահմանափակումներով ։Կարապետ Պողոսյանն այսօր արդեն տանն է։ Այս մասին քիչ առաջ hraparak.am-ին տեղեկացրեց իրավապաշտպանի կինը՝ Անգին Մալխասյանը։ «Չնայած սահմանափակումներին, գործը հարուցված է, կարևորը այս պահին Կարապետը տանն է, մեր կողքին, ինչ-որ առումով հանգիստ եմ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք Կարապետ Պողոսյանի կալանավորմանը, գյումրեցի քաղակտիվիստին ձերբակալել էին հունիսի 5-ին, երբ  նա գնացել էր Վարդենիս` մասնակցելու Բագրատ սրբազանի հանրահավաքին, սակայն ճանապարհին Պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել երթի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով` առգրավել մեքենան: Նույն պահին Կարապետ Պողոսյանը պարեկային ծառայության մեքենայի միջից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է, որ իր գլխին գործ են սարքել, և որ իր կողքին նստած լեյտենանտը խոստովանել է, թե ցուցում է ստացել իրեն Մարտունու ոստիկանության բաժին տանելու։