Սևանա լճի մակարդակը բարձրացել է․ նոր տվյալներ

Սևանա լճի մակարդակը բարձրացել է․ նոր տվյալներ

Սևանա լճի մակարդակը հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 49սմ-ով։

«Արփա-Սևան» թունելով 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը ներառյալ Սևանա լիճ է տեղափոխվել 156.854մլն. մ³ ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրկնակի անգամ ավել է:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը 2024 թվականի ընթացքում՝ ներառյալ հունիսի 30-ը, կազմել է 24.377մլն. մ³, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ եռակի անգամ պակաս է: