Ո՞վ է «Նոայի» նորեկը

Ո՞վ է «Նոայի» նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել Բուրկինա Ֆասոյի հավաքականի կիսապաշտպան Գուստավո Սանգարեն: Նա 2017 թվականից հանդես է եկել ֆրանսիական տարբեր թիմերում։ 2021 թվականից Սանգարեն հանդես էր գալիս «Քյովիի Ռուան Մետրոպոլում», որի կազմում Լիգա-2-ում անցկացրել է 92 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։

27-ամյա ֆուտբոլիստը  Բուրկինա Ֆասոյի հավաքականի հետ մասնակցել է 31 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ։