Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում մաքսատուրքը թանկացել է

Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում մաքսատուրքը թանկացել է

Թուրքիան թանկացրել է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով առեւտրային նավերի անցման մաքսատուրքը՝ այսպես կոչված զուտ տոննաժի կամ նետտո տոննայի դիմաց սահմանելով 5,07 դոլար՝ 4,42 դոլարի փոխարեն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Տրանսպորտի նախարարությունը։ Թանկացումը, համաձայն թուրքական մամուլում տեղ գտած պաշտոնական հաղորդումների, հանդիսանում է պլանային։ Գնային վերանայումը իրականացվել է համաձայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի 22 թվականի հոկտեմբերի 7-ի հրամանագրի։

Հիշեցնենք, որ մաքսատուրքի գանձումը սահմանված է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավագնացության կարգավորման Մոնթրյոյի կոնվենցիայով։ Թուրքական իշխանությունները հույս ունեն, որ այս թանկացմամբ կկարողանան բյուջեն համալրել հավելյալ 900 միլիոն դոլարով։