Կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման 3100 դեպք է գրանցվել․ ԱՀԿ

Կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման 3100 դեպք է գրանցվել․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կապիկի ծաղիկ կամ mpox հիվանդության վարակման 3100 դեպք է գրանցվել ընթացիկ տարում ամբողջ աշխարհում։ 2022 թվականից սկսած՝ այդ հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 97 հազարի։ Հիվանդությամբ վարակման դեպքեր գրանցվել են աշխարհի 117 երկրում։ ԱՀԿ մասնագետները այն համարում են սպառնալիք գլոբալ առողջապահական համակարգի համար։ Մայիսին աշխարհի 26 երկրում վարակման 600 դեպք է գրանցվել։ Վարակման դեպքերը հատկապես աճում են Աֆրիկայում։

Հիշեցնենք, որ այս հիվանդության՝ կենդանուց մարդուն փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Կապիկի ծաղիկը մարդուն փոխանցվում է կրծողներից կամ պրիմատներից։ Մարդուց մարդ փոխանցումը հազվադեպ է լինում։ Մահացությունը այս հիվանդությունից կազմում է բռնկման ընթացքում մինչեւ 10 տոկոս։