Ամերիկացիները կողմ են Բայդենի հեռանալուն. հարցում

Ամերիկացիները կողմ են Բայդենի հեռանալուն. հարցում

Ամերիկացիների մեծամասնությունը (60%) կողմ է նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին փոխարինելուն։  Այս մասին գրում է Axios պորտալը՝ հղում անելով Morning Consult-ի կողմից պորտալի համար անցկացված հարցմանը։

«Ընտրողների մեծամասնությունը՝ 60%-ը, կարծում է, որ նախագահ Բայդենը պետք է «անպայման» կամ «հավանաբար» փոխարինվի որպես դեմոկրատ թեկնածու», - ասվում է հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ հարցվածների մեծամասնությունը (57%) կարծում է, որ Դոնալդ Թրամփը բանավեճում գերազանցել է Բայդենին:

Այնուամենայնիվ, դեմոկրատ ընտրողների միայն 21%-ն է ասել, որ Բայդենը «միանշանակ չպետք է» փոխվի ընտրություններից առաջ:

Միևնույն ժամանակ, New York Times-ի խմբագրական խորհուրդը կոչ է արել Բայդենին դուրս գալ նախընտրական մրցապայքարից և դադարեցնել քարոզարշավը երկրորդ ժամկետի համար վերընտրվելու համար: