Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը կտևի մինչեւ 2032 թվականը

 Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը կտևի մինչեւ 2032 թվականը

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը երկարատեւ գործընթաց է լինելու, նախնական գնահատումով մինչեւ 2030,2031, 2032թվականներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շինարարության մեկնարկը կարող է տրվել 2026-ից, եւ դեռ շատ բան կախված է ֆինանսավորման աղբյուրից»,- ասել է նա: