Մայքլ Ջեքսոնը չվճարված պարտք է ունեցել

Մայքլ Ջեքսոնը չվճարված պարտք է ունեցել

Համաձայն դատական փաստաթղթերի, փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը չվճարված պարտք է ունեցել, որը 2009 թվականին կազմել է կես միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է NBC-ն։ Ջեքսոնի պարտքերի մասին  հայտարարությունը Լոս Անջելեսի շրջանային Գերագույն դատարան ներկայացրել են նրա ունեցվածքի հարցերով զբաղվող կարգադրիչները։ Համաձայն առկա տեղեկությունների, Ջեքսոնի կյանքի վերջում նրա ակտիվների մեծ մասը եղել են վարկատուների հավակնությունների առարկա։

Ընդ որում, պարտքերի մի մասի տոկոսները հաշվարկվել են բավականին բարձր դրույքաչափերով։ 2018 թվականին Ջեքսնի ունեցածքից ստացված գումարները ծախսվել են փաստաբանական եւ այլ ծախսերը փակելու համար։ Մայքլ Ջեքսոնի դեմ ընդհանուր առմամբ հարուցված է եղել վարկատուների 65 հայց։ Սակայն կարգադրիչները կարողացել են կարգավորել կամ լուծել դրանց մեծ մասի հետ կապված պահանջները։ Հիշեցնենք, որ փոփ արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է 50 տարեկան հասակում Լոս Անջելեսի իր առանձնատանը։