Լրագրողը հեռակա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման 

Լրագրողը հեռակա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման 

Ռուսաստանի երկրորդ արեւմտյան շրջանային ռազմական դատարանը ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնին դատապարտել է 14 տարվա ազատարկման՝ հեռակա։ Դատարանը ընդհանուր առմամբ պատժաչափի նշանակման հարցում համաձայնել է դատախազի պահանջի հետ։ Մեղադրողը պահանջել է, որ Գորդոնը պատժի առաջին հինգ տարին անցկացնի բանտում, իսկ մնացած մասը՝ ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։

Համաձայն դատարանի որոշման, հենց որ Գորդոնին հնարավոր լինի ձերբակալել, նա առաջին երեք տարին կանցկացնի բանտում։ Մեղադրող կողմը Գորդոնին ՌԴ ՔՕ-ով սահմանված չորս հոդվածով մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքին միջուկային հարված հասցնելու կոչ, Ռուսաստանի եւ Բելառուսի գործող նախագահներ Պուտինին եւ Ա․ Լուկաշենկոյին սպանելու կոչ եւ այլն։ Հունիսին նրա հանդեպ հայտարարվել էր միջազգային հետախուզում եւ նրան կալանավորման հեռակա որոշում է կայացվել՝ ռուս իրավապահների կողմից։