Ինչու է ԵՄ տնտեսությունը հետընթաց ապրել՝ ըստ Վիկտոր Օրբանի 

Ինչու է ԵՄ տնտեսությունը հետընթաց ապրել՝ ըստ Վիկտոր Օրբանի 

Եվրամիության տնտեսական անկման պատճառը Եվրամիության ղեկավարության սխալ գործողություններն են եղել։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Financial Times-ի համար գրած հոդվածում։ «Այդ անկումը կարելի է համարել առաջին հերթին Բրյուսելի կայացրած սխալ որոշումների հետեւանք, որոնք հակառակ են ընթանում համաշխարհային տնտեսության իրողություններին»,- մասնավորապես գրել է վարչապետ Օրբանը։

Անդրադառնալով ԵՄ ղեկավարության թույլ տված ամենից ակներեւ սխալներին, նա նշել է ավելորդ բյուրոկրատիան, որը կիրառվում է եվրոպացի գյուղմթերք արտադրողների հանդեպ, ձախողումները հարկային ոլորտում, որի հետեւանքով տեղի ունեցավ կապիտալի արտահոսք եւ այլն։ Օրբանը նաեւ ասել է, որ Հունգարիան պատրաստվում է լինել ԵՄ ակտիվ նախագահող, եւ Բուդապեշտի առաջնահերթ նպատակն է անել ամեն բան, որպեսզի ԵՄ նորից դառնա մրցունակ։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Հունգարիան ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը։ Այն վեցամսյա ժամկետով է։ Հունիսին Հունգարիան հայտարարել էր իր նախագահության կարգախոսի մասին․ «Դարձնենք Եվրոպան նորից մեծ», օգտվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Դարձնենք Ամերիկան նորից մեծ» կարգախոսից։