Կալանք է դրվել չեմպիոնի բանկային հաշիվների վրա 

Կալանք է դրվել չեմպիոնի բանկային հաշիվների վրա 

Ռուսաստանի Հարկային դաշնային ծառայությունը կալանք է դրել Բացարձակ մենամարտերի առաջնության (UFC) թեթեւ քաշային կատեգորիայում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի բանկային հաշիվների վրա։ Համաձայն տեղեկությունների, նման քայլի պատճառը եղել է մարզիկի՝ 297 միլիոն ռուբլու չափով պարտք ունենալու հանգամանքը։ Մինչ այդ էլ Հարկային ծառայությունը փակել էր Նուրմագոմեդովի մի քանի ընկերությունները, քանի որ դրանց պաշտոնական փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկություններ են ներկայացված եղել։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Խաբիբը մենամարտ անցկացրել է 2020 թվականին։ Հիշեցնենք նաեւ, որ «Հանրային կարծիք» հիմնադրամի ուսումնասիրությունների համաձայն, Նուրմագոմեդովը ճանաչվել է 2021 թվականի սպորտի ոլորտում տարվա մարդ։