Կրեմլը հայտնել է Պուտին-Ալիև բանակցությունների մասին

Կրեմլը հայտնել է Պուտին-Ալիև բանակցությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների ղեկավարների հետ, հայտարարել է ՌԴ Պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։

Մասնավորապես, հուլիսի 3-ին բանակցություններ են նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Մոնղոլիայի, Թուրքիայի, Չինաստանի նախագահների և Պակիստանի վարչապետի հետ։ 
Բացի այդ, գաթնաժողովի մասնակիցները կհանդիպեն հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Հուլիսի 4-ին, ըստ Ուշակովի, հնարավոր է հանդիպում Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ: