Ինչ որոշում է կայացրել ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի վերաբերյալ 

Ինչ որոշում է կայացրել ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի վերաբերյալ 

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամը դատական հետապնդումից պաշտպանվելու մասնակի իմունիտետ ունի։ Այս որոշումն իր Truth Social սոցկայքային էջում մեկնաբանել է նախկին նախագահը՝ համարելով այն դեմոկրատիայի հաղթանակ։ «Մեծ հաղթանակ է մեր Սահմանադրության եւ դեմոկրատիայի համար»,- գրել է Դոնալդ Թրամփը։

Նշենք, որ Թրամփի եւ ԱՄՆ երկու նախկին նախագահի համար դատական հետապնդումից պաշտպանվելու ամբողջական իմունիտետը տարածվում է սահմանադրական լիազրությունների սահմաններում կատարած բոլոր գործողությունների համար։ Թրամփի պարագայում նաեւ որոշվել է, որ նա ունի մասնակի իմունիտետ՝ ի պաշտոնե լիազորությունների շրջանակում կատարած գործողությունների համար։