Հայտնաբերվել են հնագույն ծիսակատարությունների մասին վկայություններ 

Հայտնաբերվել են հնագույն ծիսակատարությունների մասին վկայություններ 

Գիտնականները, ուսումնասիրելով Ավստրալիայի հարավ-արեւելքում գտնվող քարանձավները, հայտնաբերել են վկայություններ մոգական ծիսակատարությունների վերաբերյալ։ Մասնագետները կարծում են, որ դրանք մարդկությանը հայտնի հնագույն ծիսակատարություններ են եղել եւ սկսել են իրականացնել սառցապատման ժամանակաշրջանի ավարտի ժամանակներում, ավելի քան 10 հազար տարի առաջ եւ պահպանվել են որպես մշակութային ավանդություն։ Համաձայն ծիսակարգի, շամանը կախարդություններով հատուկ վառված օջախի կրակներում մաքրագործել է ցեղի առարկաները։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են 10-12 հազար տարի առաջ ստեղծված նման երկու կրակահորեր։ Դրանք համապատասխանում են այն կրակահորերին, որոնք այսօր էլ կիրառվում են գունայի-կուրնայի ժողովրդի ժառանգների կողմից նույն նպատակով։ Ազգագրագետներն էլ նշում են, որ ավստրալացի վերոնշյալ տեղաբնիկ ժողովուրդը բանավոր կերպով, գրեթե անփոփոխ փոխանցել է այդ ծիսակարգը մոտ 500 սերունդ։