Որ երկիրն է ինտերնետի արագությամբ ռեկորդ սահմանել

Որ երկիրն է ինտերնետի արագությամբ ռեկորդ սահմանել

Ճապոնիան համաշխարհային ռեկորդ է սահմանել լաբորատոր պայմաններում զարգացրած ինտերնետի արագությամբ։ Ճապոնիայում ինտերնետի արագությունը կոմերցիոն հասանելի օպտիկական մանրաթելային գծերի օգնությամբ հասել է մեկ վայրկյանում 402 տերաբիտի, ինչը 5 միլիոն ավելի արագ է, քան Մեծ Բրիտանիայում լայն հասարակությանը հասանելի ինտերնետի արագությունն է։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Նման արագությունը թույլ է տալիս մեկ ակնթարթում ներբեռնել ոչ պակաս, քան 12 500 ֆիլմ։ Գիտնակնները նշել են, որ մշակվել է նաեւ նոր մեթոդ, որը թույլ է տալիս գործարկել մինչ այդ չօգտագործված ալիքների երկարության դիապազոնները։ Ռեկորդը սահմանվել է լաբորատոր պայմաններում, եւ հավելյալ լուրջ հետազոտություններ են պահանջում, որպեսզի այդ արագության գոնե կեսը կիրառելի լինի ռեալ իրականության պայմաններում։ Գիտնականները հույս ունեն, որ կկարողանան ապագայում հասնել նաեւ այդ գիտական նվաճման բարձունքին։